Միջոցառումներ
ԵՊԲՀ-ն նոր կյանք ճանապարհեց հերթական շրջանավարտներին
Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստը, որը նվիրված էր 2014թ.-ի ավարտական հանդիսությանը:
Նիստը բացեց և շրջանավարտներին շնորհավորեց ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը. «Սիրելի շրջանավարտներ, տարիներ առաջ ձեր ներքին մղումով, ձեր ծնողների խորհրդով և մեկ երազանքով՝ դառնալ լավ բժիշկ և հմուտ մասնագետ, դուք ընտրել եք մեր բուհը, մեր մասնագիտությունը: Անցան երբեմն դժվար, բայց միշտ հետաքրքիր ուսման տարիները, և այսօր մասնագիտությունը, որը դուք ընտրել եք, ընդունում է ձեզ, շնորհավորում եմ:
Մեր մասնագիտության մեջ կա մի ոգևորիչ, կարևոր և պարտադրող երևույթ, որն ուղղորդում է մեզ ամբողջ կյանքում. դա հայ բժշկի երդումն է: Տվեք, ընդունեք այսօր այդ երդումը և միշտ հավատարիմ եղեք դրա իմաստուն խոսքերին: Սիրելի շրջանավարտներ, սիրելի երիտասարդ կոլեգաներ, ընդունեք մի կարևոր խորհուրդ ձեր ուսուցիչներից, ձեր ավագ ընկերներից՝ երբեք մի բավարարվեք ձեր ստացած գիտելիքներով ու մասնագիտական ունակություններով: Սովորեք, զարգացեք և կատարելագործվեք ամբողջ կյանքի ընթացքում, և ձեր կյանքը կդառնա հետաքրքիր, իմաստալից, իսկ իրենց կյանքը ձեզ վստահած մարդիկ կլինեն ապահով ձեռքերում: Եվ միշտ հիշեք, որ հաջողությունն ընտրում է պատրաստվածներին»:
Ռեկտորը շրջանավարտներին փոխանցեց նաև ՀՀ կրթության և գիտության նախարար, բուհի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Աշոտյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքները:
Իր երիտասարդ գործընկերներին շնորհավորելու էր եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Շրջանավարտներին օրհնեց և հայրապետական բարեմաղթանքը հղեց Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը. «Բժշկությունը մի մասնագիտություն է, որը չի ճանաչում ոչ մտերիմ, ոչ հարազատ, ոչ թշնամի: Սիրելի շրջանավարտներ, ես վստահ եմ, որ ոչնչով հնարավոր չէ վարձահատույց լինել բժիշկներին՝ իրենց առաքելության համար, ձեր այն տառապալից, դժվարին ջանքերի համար, որոնք ի գործ եք դնելու մարդկանց օգնելու նպատակով: Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, և թող Աստված օրհնի ձեր ուղին»:
Այնուհետև շրջանավարտները երդվեցին լինել Հիպոկրատի, Մխիթար Հերացու և այլ մեծանուն բժշկապետերի ավանդույթների արժանի հետևորդներ: Երդման արարողությունից հետո այն շրջանավարտներին, որոնք ուսման տարիներին ցուցաբերել են փայլուն առաջադիմություն, ամփոփիչ քննական հանձնաժողովների նախագահները հանձնեցին առաջին կարգի (կարմիր) դիպլոմներ:
Դիպլոմների հանձնումից հետո շրջանավարտներին տեսաշարով իրենց շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղեցին ԵՊԲՀ ֆակուլտետների դեկանները:
Հանդիսավոր նիստի պաշտոնական մասին հաջորդեց տոնական հատվածը՝ համերգային և հումորային ծրագրով, որն ապահովեց մասնակիցների և հյուրերի բարձր տրամադրությունն ու միջացառման ջերմ մթնոլորտը:
Կարդացեք նաև
2022 թ. դեկտեմբերի 26-ին Երևանում («Իբիս» հյուրանոց) տեղի ունեցավ Հոգեկան առողջության կոալիցիայի հերթական, այս տարվա վերջին և նաև` ամփոփիչ, նիստը...
Գեդեոն Ռիխտեր դեղագործական ընկերության ավանդական դարձած «Քրոնիկական հիվանդությունների արդյունավետ բուժում» թեմայով մարզերում կայացվող կոնֆերանսների շրջանակում փորձեցինք ստանալ պացիենտերին հետաքրքիր մի քանի հարցերի պատասխաններ...
Օստեոպորոզի կենտրոնում հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպած «Օստեոպորոզի ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով հերթական դասընթացի շրջանակում Օստեոպորոզի կենտրոնի տնօրեն, հայկական ասոցիացիայի նախագահ Վարտա Բաբալյանը պատասխանեց...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն